949 դիտում
16:21 21-10-2024
Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ
Սահմանվել են անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները: Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը։
Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է՝
«անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։ Ըստ այդմ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ).
անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք կունենան 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, վերջիններիս բացակայության դեպքում` նաև օրենքով սահմանված այլ վայրերում: Մինչև 18 տարեկան (բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող) անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը կսահմանվեն համայնքի ավագանու կողմից:
Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։
Նախատեսված է նաև նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով:
Կարգավորումն ուժի մեջ կմտնի 2025 թ. սեպտեմբերի 1-ից։
Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ (բացառությամբ՝ այդ միջոցն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող բեռի, օրինակ՝ ուսապարկ): Ապրանքների առաքում իրականացնող, հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով վարելու համար նախատեսվում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով, արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին և այլն։
Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Նախաձեռնության առաջնային նպատակը ՀՀ-ում այս ոլորտում միջազգային փորձին համահունչ նոր մշակույթի ձևավորումն է։

Նմանատիպ նյութեր
3218 դիտում
12:58 21-07-2018
Հանրապետությունում ապահովվում է նորածինների լսողության սքրինինգի 100 տոկոսանոց ծածկույթ. ԱՆ
4660 դիտում
22:06 03-08-2020
Պարետի որոշմամբ՝ թույլատրվել է լողավազանների գործունեությունը, մարզասրահներում նոր կանոններ են սահմանվել
5694 դիտում
20:54 19-08-2020
Սահմանվել են նախադպրոցական հաստատությունների աշխատանքի նոր կանոններ
Այս բաժնից
394 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
520 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
958 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը