211652_close_icon
views-count742 դիտում article-date 17:41 20-10-2024

Գազայում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 84 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով 24 ժամվա ընթացքում առնվազն 84 պաղեստինցի է զոհվել և գրեթե 160-ը վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների վերսկսվելուց  ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցի զոհերի ընդհանուր թիվը հասել է 42 հազար 603-ի, իսկ վիրավորներինը՝ 99 հազար 795-ի։

Գերատեսչությունը հավելել է, որ Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի գիշերային ռմբակոծության հետևանքով 87 մարդ զոհվել կամ գտնվում է շենքերի փլատակների տակ, ավելի քան 40-ը վիրավորվել է, ընդ որում՝ որոշ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Նմանատիպ նյութեր