211652_close_icon

Ալեն Սիմոնյանը Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահի հետ հանդիպմանը անդրադարձել է ռազմագերիների խնդրին

views-count871 դիտում article-date 10:21 19-10-2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նաեւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ:Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին:

Նմանատիպ նյութեր