211652_close_icon
views-count481 դիտում article-date 12:10 17-10-2024

Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով

Ղրղզստանի ԱԻՆ փրկարարները որոնում են վեց մարդու, որոնք անհետ կորել են ձնահյուսից հետո Ջալալ-Աբադի մարզի Չատկալի շրջանի Ակ-Սայ լեռան շրջանում, տեղեկացրել է երկրի ԱԻՆ-ը։

Փրկարարների տվյալներով՝ 14 մարդուց բաղկացած խումբը հոկտեմբերի 9-ին գնացել է լեռներ։ Որոնումների ժամանակ ութ մարդ գտնվել է։ Նրանք տեղեկացրել են, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ձնահյուսը ծածկել է վեց մարդու եւ 16 ձիու։

ԱԻՆ փրկարար գործողությանը մասնակցում են հինգ փրկարարներ, տեղի տասը բնակիչներ եւ քաղաքացիական պաշտպանության տեխնիկան։

Նմանատիպ նյութեր