1240 դիտում
20:27 16-10-2024
Եգիպտոսի Մեծ թանգարանը, որի կառուցումը տևել է գրեթե 20 տարի, բացվել է փորձնական ռեժիմով
Գիզայում տեղակայված եգիպտական Մեծ թանգարանը հոկտեմբերի 16-ին մասնակիորեն բացել է իր հիմնական պատկերասրահները՝ օրական մինչև 4000 այցելուի փորձնական այցի համար, հաղորդում է Associated Press-ը: Փոխանցում է News.am-ը։
Թանգարանի հնագիտական հարցերով Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարի օգնական ալ-Թայեբ Աբբասը նշել է, որ փորձնական փուլը կօգնի նախապատրաստվել ամբողջական բացմանը, օրինակ՝ կպարզվի՝ թանգարանի որ գոտիներում են մարդկանց ավելորդ կուտակում լինում: Բացման պաշտոնական ամսաթիվը դեռևս չի նշվում:
Ցուցահանդեսները 12 սրահներում, որոնք բաց կլինեն մուտքի համար, ներկայացնում է Հին Եգիպտոսի հասարակությանը, կրոնին և դոկտրինի պատմությունը, հավելել է ալ-Թայեբ Աբբասը: Բոլոր սրահները դասակարգված են ըստ դինաստիաների և պատմական կարգի, յուրաքանչյուր սրահում կցուցադրվեն առնվազն 15 հազար արտեֆակտներ:
Գիզայի բուրգերին կից եգիպտական Մեծ թանգարանի շինարարությունը սկսվել է 2005 թվականին և երկրի բյուջեի վրա նստել ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Թանգարանի բացումը նախատեսված էր 2020 թվականին, սակայն բազմիցս հետաձգվել է տարբեր պատճառներով, դրանց թվում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ 2022 թվականի վերջից թանգարանի որոշ բաժիններ բաց են սահմանափակ էքսկուրսիաների համար՝ մշակելու համար այցելուներին ընդունելու փորձն ու լոգիստիկան:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
583 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
613 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1225 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN