13891 դիտում
22:47 17-02-2023
Արաբկիրի Ոստիկանությունում վերջին ամիսներին այնքան զենք-զինամթերք են հայտնաբերել, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում, որ կարելի է մի ամբողջ գումարտակ զինել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքերի ծառայողները վերջին ամիսներին շարունակում են քաղաքացիների հետ ճիշտ ու գրագետ բացատրական աշխատանքների արդյունքում հաջողություններ գրանցել զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության վերջին կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ներկաներին փոխանցել է ՀՀ ՆԳ նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականը, որով պայքարը խստացվում է նաև ապօրինի զնեք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
Այսօր՝ փետրվարի 17-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին զանգահարել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ ինքը Արցախյան 44-օրյա պատերազմից վերադարձել է, իր հետ զենք-զինամթերք է բերել ու հարևաններից լսել է, որ Արաբկիրի Ոստիկանությունում հորդորում են, որ քաղաքացիներն իրենց մոտ եղած զենք-զինամթերքները հանձնեն, ինչի արդյունքում ազատվում են քրեական պատասխանատվությունից, ինքը Հ․ Արղության փողոցում՝ ժողովրդին հայտնի պահեստներից վերևի հատվածում, պարկով զենք-զինամթերք է թողնում։
Նշված վայր է ժամանում Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Մարգարյանի գլխավորությամբ։
Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 23-րդ վաշտի պարեկները Սերոբ Չրաղյանն ու Գոռ Հախնազարյանը։ Վերջիններս սահմանազատում են տարածքը։
Օպերատիվորեն ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի հրամանատար Մուրադյանի գլխավորությամբ։
Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները, այնուհետև ժամանած ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության կենտրոնի սակրավորային խումբը՝ խմբի հարմանատար Հակոբյանի գլխավորությամբ, պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերում են 1 հատ ձեռքի նռնականետ, 1 հատ հակատանկային ական, 2 հատ F տեսակի նռնակ, 1 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 2 հատ էլեկտրական պայթուցիչ և 58 հատ ինքնաձիգի փամփուշտներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+