1426 դիտում
11:22 15-10-2024
«Տրիբունալի որոշումը կարող է ընդդիմության համախմբման հնարավորություն դառնալ». Aravot.am
Համացանցը լի է «Համահայկական ճակատ» կուսակցության Ազգային հպարտության տրիբունալի կայացրած որոշման իրազեկման ակցիայի տեսանյութերով։ Ազգային հպարտության տրիբունալի որոշումը կարող է հայաստանյան ընդդիմադիր կառույցների միավորման հնարավորություն դառնալ։
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը սեպտեմբերի վերջին էր հրապարակել տրիբունալի որոշումը, որով մանրամասն իրավական և քաղաքական գնահատական է տրվել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դավաճանական քաղաքականությանը։ «Համահայկական ճակատ» կուսակցությունն էլ հոկտեմբերի սկզբին դիմել էր ընդդիմադիր «Սրբազան շարժմանն» ու նրա առաջնորդ Բագրատ Գալստանյանին, սակայն արձագանք չէր ստացել։
««Սրբազան պայքար» շարժման նախաձեռնողների պատվամոլությունն ու մտքերի տկարությունը, ինչպես նաև նախկին վերնախավերի մեջ երկխոսության ունակության բացակայությունը հանգեցրին բողոքի շարժման թուլացմանը, ինչը ձեռնտու է իշխանությանը»,- նշել էր Արշակ Կարապետյանը, որ օրեր առաջ լայն համախմբման կոչով էր հանդես եկել, նշել, թե ընդդիմադիր բոլոր ուժերը, քաղաքական և հասարակական կազմակերպությունները պետք է համախմբվեն և միավորվեն հանուն Հայաստանի պահպանման, հայ ժողովրդի ապագայի, հանուն մեր զավակների և հետագա սերունդների։
Ըստ Կարապետյանի, որ եթե դա չանեն այսօր, վաղը կարող է ուշ լինել: Պաշտպանության նախկին նախարարը նկատել էր, որ Հայաստանի անսկզբունքային իշխանությունը հասցրել է մեր երկիրը անկախության, պատմական տարածքների կորստի, կանգնեցրել է հայ ազգը էքզիստենցիալ սպառնալիքի առջև։ Մենք կորցրել ենք մեր հայկական հողերը, հարյուր հազարավոր մարդիկ մատնված են տառապանքի, սպասվում է հայերի հերթական լայնածավալ ցեղասպանություն։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»