211652_close_icon

Վանաձորի բժշկական կենտրոնում հյուրընկալեցին բժշկական գիտությունների դոկտոր Յես Օլեսենին

views-count1753 դիտում article-date 10:40 15-10-2024
Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյանը մեծ ուրախությամբ հյուրընկալեց միջազգային ճանաչում ունեցող գիտնական, նյարդաբանության պրոֆեսոր, բժիշկ Յես Օլեսենին։ Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի նախագահ, բգթ Ավետիս Ավետիսյանը, ՎԲԿ փոխտնօրեն Տիգրան Հազրոյանը և Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը։

Մեսրոպ Հազրոյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Օլեսենին այցի համար՝ ընդգծելով իր և գործընկերների համար հանդիպման մեծ նշանակությունը․ «Հաճույքով ընդունում ենք Ձեզ մեր բժշկական կենտրոնում, և խորապես գնահատում ենք ձեր այցը։ Լիահույս ենք, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական»։

Հյուրերին ներկայացվել են ՎԲԿ-ում մատուցվող բուժծառայությունները, նորագույն սարքավորումները և կենտրոնի ապագա զարգացման ծրագրերը։

Պրոֆեսոր Օլեսենը տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեց ֆիզիոթերապիայի և վերականգնողական բժշկության բաժանմունքում, որտեղ ծանոթացավ կենտրոնի համալրվածությանը և արդի բժշկական հնարավորություններին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր