211652_close_icon
views-count1324 դիտում article-date 21:53 14-10-2024

ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես հեռանալ Լիբանանից

Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին անմիջապես մեկնել Լիբանանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ հազարավոր տեղեր է ավելացրել կոմերցիոն թռիչքներ իրականացնող ինքնաթիռներով իր քաղաքացիների և նրանց ընտանիքների տեղափոխումն իրականացնելու համար։

Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում հիմա թռչել:

«Այդ տեղերի մեծ մասը մնացել է չօգտագործված։ Խնդրում ենք հասկանալ, որ այս հավելյալ թռիչքները անվերջ չեն շարունակվելու»,-նշել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից և անմիջապես հեռանալ։

Նմանատիպ նյութեր