211652_close_icon
views-count883 դիտում article-date 17:52 02-08-2024

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ հեռանալ Իրանից այն բանից հետո, երբ Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեն և Իրանը դրա համար մեղադրել է Իսրայելին:

Սա առաջացրել է տարածաշրջանային նոր լարվածություն, գրում է arabnews-ը:

«Տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով՝ Իրանում գտնվող ֆրանսիացիներին հորդորում ենք հնարավորինս շուտ մեկնել», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր