slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes G 550»-ը բախվել է մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, ապա երկաթե արգելապատնեշներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes G 550»-ը բախվել է մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, ապա երկաթե արգելապատնեշներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count61743 դիտում article-date 14:44 14-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Սարգիս Դ.-ն իր վարած «Mercedes G 550» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին «Չայնիի» ոլորանների սնզբնամասում՝ «Բոմբ» ակումբի հարևանությամբ՝ դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մեկ այլ վթարի հետևանքով մահացածի հիշատակին տեղադրված հուշաքարին, մասամբ կոտրել այն, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Սահակյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Այվազյանը:  

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը նշված ճանապարհահատվածում եղած ասֆալտապատ տարածքի փոսն է ու երբ անձրև է գալիս, այն լցվում է անձրևաջրով ու վարորդները չեն նկատում, հայտնվում են փոսի մեջ, չեն կարողանում կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դառնում է վթարի պատճառ:

Այդ պահին նշված հատվածում անձրևաջուր չկար, իսկ հավաքվածներ էլ ասւոմ էին՝ անձրևը դադարեց, ջուրը ցամաքեց:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր