211652_close_icon
views-count1570 դիտում article-date 23:13 13-10-2024

Ես Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի տուժած բնակիչների հետ եմ և խնդրում եմ հարգել ՄԱԿ-ի ուժերին. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն արձագանքել է Իսրայելի կողմից Լիբանանում ՄԱԿ-ի զորակազմի բազաների գնդակոծմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նա կոչ է արել հարգել խաղաղապահներին և դադարեցնել բռնությունը:

«Տագնապով շարունակում եմ հետևել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Կրկին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը բոլոր ճակատներում։ Թող խաղաղությունը լինի երկխոսության և Ժողովրդավարական ջանքերի միջոցով: Ես Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի տուժած բնակիչների հետ եմ և խնդրում եմ հարգել ՄԱԿ-ի ուժերին»,-հայտարարել է Ֆրանցիսկոս պապը:

Նմանատիպ նյութեր