211652_close_icon

Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը

views-count2074 դիտում article-date 15:59 13-10-2024
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արթուր Բետերբիևն աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարում հաղթել է հայրենակից Դմիտրի Բիվոլին։ Հանդիպումը կայացել է Էր Ռիադում (Սաուդյան Արաբիա) և ավարտվել Բետերբիևի հաղթանակով: Բռնցքամարտիկներն անցկացրել են բոլոր 12 ռաունդները։ Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես նշում է championat.com-ը, Բետերբիևը դարձել է կիսածանր քաշային կարգում առաջին անվիճելի չեմպիոնը լեգենդար Ռոյ Ջոնս կրտսերից հետո (2003 թվականից)։ Բետերբիևը նաև դարձել է  Ռուսաստանից աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը։

Նմանատիպ նյութեր