Հայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկ. անվտանգության և ժողովրդավարության միասնություն» խորագրով միջոցառմանը հնչեցրած ելույթին՝ նշելով, որ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության կապակցությամբ արված հայտարարությունները, իբր, «իրականությունը խեղաթյուրելու փորձ են»։ Փոխանցում է Tert.am-ը։
«Հաղորդակցությունների բացման հարցով Հայաստանի վարչապետի հայտարարությունը, հղում անելով եռակողմ հայտարարությանը, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորությունների անտեսումը»,- նշել են այդ երկրի ԱԳՆ-ում։