Ռուսաստանը խախտել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները. Կարլ Բիլդտ
Վերջին 3 ամիսների ընթացքում Ռուսաստանը խախտում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները և ծանր սպառազինություն արտահանում: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Շվեդիայի արտոգրծնախարար Կարլ Բիլդտը:
«Այսօր Եվրոպան հայտնվել է ծանր և վտանգավոր աշխարհառազմավարական իրավիճակում: Վերջին 3 ամիսներին Ռուսաստանը խախտում է իր կողմից ստանձնած պարտավորությունները: Սկսած հունիսի վերջից մենք Ուկրաինայի արևելքում տեսնում ենք ռուսական տանկեր, զենիթահրթիռային համալիրներ, հրթիռներ, ինքնաթիռներ»,-ասել է Շվեդիայի արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ «ղրիմյան նախադեպը» չափազանց վտանգավոր է, իսկ մալազիական օդանավի կործանումը բոլոր այդ գործողությունների հետևանքն է: