211652_close_icon
views-count1393 դիտում article-date 13:55 12-10-2024

Իրանի խորհրդարանի նախագահն այցով մեկնել է Բեյրութ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը շաբաթ օրը մեկնել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ, տեղեկացրել է Mehr-ը։ Փոխանցում է News.am-ը։

Շվեյցարիա մեկնելուց առաջ Ղալիբաֆը կանգ է առել Բեյրութի օդանավակայանում, որպեսզի խոսի լիբանանյան իշխանությունների հետ եւ հայտնի իր աջակցությունը դիմադրության շարժմանը եւ այդ երկրի ժողովրդի դիմադրությանը սիոնիստական վարչակարգի հանցագործություններին։

«Ես եկել եմ Բեյրութ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հրավերով, որպեսզի փոխանցեմ իսլամական հեղափոխության առաջնորդի եւ Իրանի նախագահի ուղերձը Լիբանանի ժողովրդին եւ դիմադրությանը»,- ասել է Ղալիբաֆը երկիր ժամանելուն պես։

Լիբանանի իշխանությունների հետ հանդիպումից հետո Ղալիբաֆն այսօր երեկոյան Բեյրութից կմեկնի Ժնեւ, որպեսզի մասնակցի Միջխորհրդարանական միության նիստին։

Նմանատիպ նյութեր