211652_close_icon
views-count1327 դիտում article-date 23:23 09-10-2024

Մեղրիում նռան հայ-իրանական փառատոն կանցկացվի

Մեղրիի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Սիրով հրավիրում ենք մասնակցելու՝ հոկտեմբերի 26-ին Մեղրի համայնքի Մեղրիի մարզադաշտում կայանալիք հայ-իրանական նռան փառատոնին։
 
Ցանկացողները կարող են հանդես գալ իրենց տաղավարներով։
Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 18-ը։
 
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք դիմել Մեղրիի համայնքապետարանին՝
hեռ. +374 286 4-35-00
 
Փառատոնին ներկա գտնվելու, գնումներ կատարելու համար մուտքն ազատ է»։

Նմանատիպ նյութեր