211652_close_icon
views-count40366 դիտում article-date 11:43 17-07-2024

Խարբերդցի երեխաները ասում էին․ «Եթե գործին խառնվեցին վարչապետը, Տարածքային կառավարման նախարարն ու Մասիսի քաղաքապետը, արդեն կարանք անվտանգ հեծանիվ քշենք ու գլուխներս հանգիստ բարձին դնենք»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը երեկ՝ հուլիսի 16-ին, ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Նոր Խարբերդի 6-րդ փողոցի երեխաները խնդրանքով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրենց փողոցում ասֆալատապատման աշխատանքներ իրականացվի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով գյուղ են ժամանել Մասիս խոշորացված համայնքի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանն ու Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը։ Նրանք հանդիպեցին  բնակչների հետ և տեղեկացրեցին, որ խնդրին քաջատեղյակ են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու արդեն աշխատանքներ են սկսվել և մոտակա մի քանի շաբաթների ընթացքում ասֆալատնապման աշխատանքները սկվելու են ոչ միայն նշված փողոցում։

Նրանք տեղեկացրեցին նաև, որ խնդրին քաջատեղյակ է նաև վարչապետ Ն․ Փաշինյանը և նրա  կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ․ Սանոսյանի և Մասիսի քաղաքապետ Դ․ Համբարձումյանի ղեկավարությամբ աշխատանքների մեկնարկը առաջիկայում տրվելու է։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Հիմա արդեն ուզում ենք հավատանք, որ վերջապես խնդիրը կլուծվի։ Ճիշտն ասած երկար տարիներ այս վիճակն էր, բայց որ հիմա գործին խառնվել են Վարչապետը, Տարծքային կառավարման նախարարը, Մասիսի քաղաքապետը, հանգիստ կարանք գլուխներս բարձին դնեն, որ էս ավերակ փողոցը նրանց շնորհիվ կասֆալտապատվի ու մեր երեխաները անվտանգ հեծանիվ կվարեն, շտապօգնությունն էլ երբ գա, էլ փողոցի էն ամենաասֆալտապատ ծայրում չի սպասի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ SHAMSHYAN.com էին դիմել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ 6-րդ փողոցի բնակիչները և խնդրում էին, որպեսզի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտի և իրենց փողոցում վերջապես իրականացվի ասֆալտապատման աշխատանքներ։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․

«Մեր փողոցը քարուքանդ վիճակում է։ Դեռ 2021 թվականին Նոր Խարբերդի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցները պետական ծրագրի շրջանակում պետք է ասֆալտապատեին։ 4-րդ և 5-րդ փողոցներն ասֆալտել են, իսկ 6-րդը՝ ոչ։ Սկզբում ջրագիծ են անցկացրել, հետո էլ տարբեր պատճառներով հետաձգել։ Արդեն 2024 թվականն է, այս փողոցի բնակիչներով սպասում ենք, որ ամեն օր մեր փողոցում աշխատանքները կվերսկսվեն, զուգահեռ մենք ենք փորձում ժամանակավոր ինչ որ բան անել, հող ենք լցնում հարթեցնում։ Ընդհանուր առմամբ ամբողջ ճանապարհը մոտ 1 կմ է, բնակիչներիս համար կենսական նշանակություն ունի։ Տաքսիներից բացի, շտապօգնության մեքենաները նույնպես չեն կարողանում փողոց մտնել։ Քարուքանդ ճանապարհի պատճառով մեր երեխաները վազում են ընկնում ու վնասվածքներից խուսափել չեն կարողանում։ Եվս մեկը օրեր առաջ էր։ Երեխային հիվանդանոց են տեղափոխել։

Որպեսզի փողոցի հարցը օր առաջ լուծվի, փոքրիկ բնակիչներն էին գործի անցել ու խնդրանքով դիմում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասելով․

«Մենք հեռուստացույցով տեսել ենք, թե ինչպես եք դուք հեծանիվ քշում ու հիմա մեր մամաներն ու պապաները մեզ հեծանիվներ են գնել, բայց չենք կարողանում էս քանդած փողոցում քշենք։ Ուզում ենք ձեր նման հեծանիվ քշենք, բայց մեր փողոցը որ սարքեն, հեծանիվ քշելիս չենք ընկնի ու վնասվածքներ չենք ստանա։ Խնդրում ենք ձեզ ու գիտենք, որ երեխաների նկատմամբ դուք մեծ սեր ունեք և մեր խնդրանքը ձեր կողմից չի անտեսվի»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հայտնել էր, որ խնդրին տեղյակ է, սակայն ինչ աշխատանքներ են իրականացվելու նշված փողոցում, չէր մանրամասնել։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր