1423 դիտում
17:17 08-10-2024
Գևորգ Պապոյանը և Գերմանիայի դեսպանը անդրադարձել են տնտեսության դիվերսիֆիկացիային
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին և Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պորտֆելի կառավարիչ Լետիցիա Կարնեվալիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Սևակ Միքայելյանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման սկզբում Գևորգ Պապոյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ Կլաուդիա Բուշի գործունեությունը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը։
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև առկա ծրագրերի կատարման ընթացքի, երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ հետագա քայլերի, տևական և կայուն տնտեսական զարգացման հեռանկարների մասին։
Անդրադարձ է կատարվել տնտեսության դիվերսիֆիկացիային, գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին, շրջակա միջավայրի և էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ՓՄՁ-ներին աջակցության և մի շարք այլ թեմաների:

Նմանատիպ նյութեր
904 դիտում
19:00 27-05-2024
Գևորգ Պապոյանը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառության ծավալների աճը
2564 դիտում
18:34 27-03-2022
Գևորգ Պապոյանը Իրանի իր գործընկերոջը տեղեկացրել է Արցախում տիրող իրավիճակի մասին
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ