211652_close_icon
views-count1024 դիտում article-date 18:38 07-10-2024

Դրեզդենում ավտոբուսի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել

Դրեզդենում երկուշաբթի առավոտյան ավտոբուսի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել, վիրավորներից երկուսի վիճակը ծանր է, գրում է գերմանական Spiegel պարբերականը։

Դրեզդենի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ անհայտ պատճառներով ավտոբուսը պիկ ժամի կեսին անսպասելի դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին։
Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսը շրջվել է, ծառը հարվածից ընկել է, և ի վերջո ավտոբուսը կանգ է առել՝ բախվելով ինչ-որ կայանված ֆուրգոնի։
Հրշեջ ծառայությունն ակնկալում է, որ ավտոբուսի ապաարգելափակման գործողությունը կտևի մի քանի ժամ։

Ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել վթարը, ամբողջությամբ փակվել է։ Ընդհանուր առմամբ, ներգրավվել է մոտ 100 հրշեջ, փրկարար և ճգնաժամային միջամտության ջոկատ։

Նմանատիպ նյութեր