211652_close_icon
views-count2329 դիտում article-date 20:11 06-10-2024

6 անգամ գլխի վիրահատության ենթարկված՝ 3 երեխաների մոր ցանկությունը կարգին աշխատանք ունենալն է. ՏԵՍԱՆՅՈւԹ

38-ամյա Վարդուհի Խաչատրյանը միայնակ մայր է, ով տարիներ շարունակ իր անչափահաս երեխաների հետ բնակվել է տարբեր վարձակալած տարածքներում՝ նկուղներում, բնակարաններում, իսկ այժմ հանգրվանել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի ավտոտնակում, սակայն այսքանով ևս նրա կյանքի փորձությունները չեն ավարտվում։

Բարդ սոցիալական խնդիրներն ու ապրումները կրկին խաթարում են նրա առողջական վիճակը։ Օրեր առաջ բժիշկները հայտնեցին, որ նա պետք է պատրաստվի գլխի հերթական՝ 7-րդ վիրահատությանը։

Նրա մեծ զավակն էլ, որը հաճախ օգնում էր նրան, սոցիալական խնդիրների պատճառով, ստիպված է եղել ժամանակավորապես տեղափոխվել հոր մոտ։

Սակայն Վարդուհին չի դադարում պայքարել։ Նրա ուզածն ընդամենը մեկ բան է՝ նորմալ, արժանապատիվ աշխատանք ու աշխատավարձ։ Աշխատանքից էլ չի վախենում։ Տարիներ շարունակ աշխատել է տնտեսական ու մթերային խանութներում, որպես վաճառող ու մենեջեր։ Այժմ էլ ժամանակ առ ժամանակ զբաղվում է բնակարանների մաքրությամբ։ Սակայն ցանկալին նորմալ վարձատրվող, մշտական ու կարգին գործն է, որպեսզի կարողանա հոգալ իր ու իր ընտանիքի կարիքները, գնել դեղերը, երեխաների գրենական պիտույքները, հագուստը և ժամանակին վճարել բնակվարձն ու կոմունալները։

Նրա հեռախոսահամարներն են՝ 055672286 և 077672286։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Վարդուհու ընտանիքին օգնել դրամական միջոցներով, կարող են փոխանցում կատարել «Իդրամ»-ի 077672286-համարին։

Տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
 

Նմանատիպ նյութեր