211652_close_icon

Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում․ Բագրատ Սրբազան

views-count1783 դիտում article-date 19:05 06-10-2024
Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում։ Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները. ոչ մի թշնամական երկիր մեզ ո՛չ սպառնացել է, ո՛չ էլ պարտադրել»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր