211652_close_icon
views-count2026 դիտում article-date 18:40 05-10-2024

Ձերբակալվել է Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը. News.am

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Այս մասին News.am-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ըստ ոստիկանության՝ Ղուլունցը ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:

Դավիթ Ղուլունցը ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա ազատ է արձակվել:

Նմանատիպ նյութեր