211652_close_icon
views-count2089 դիտում article-date 22:05 04-10-2024

Գազամատակարարման պլանային անջատումներ՝ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 7-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Հոկտեմբերի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Վարդենիկ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Նմանատիպ նյութեր