838 դիտում
09:53 02-10-2024
Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակած հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանում. կան վիրավորներ
Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա արձակված հրթիռների բեկորներն ընկել են Հորդանանի տարածքում, երեք մարդ վիրավորվել է, ասել է երկրի կապի նախարար և կառավարության խոսնակ Մուհամմեդ ալ Մոմանին։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
«Հրթիռների որոշ մասեր ընկել են Հորդանանի տարբեր շրջաններում։ Զոհեր չկան, սակայն երեք վիրավոր կա։ Նրանց վնասվածքներն աննշան են», - ասել է նախարարը:
Նա նաև նշել է, որ նյութական վնասներ ևս կան, սակայն առայժմ իշխանությունները չեն կարող վնասի գնահատական տալ։
Մեկնաբանելով Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումը՝ Մուհամմեդ ալ Մոմանին նշել է, որ Հորդանանը «երբեք հակամարտության թատերաբեմ չի դառնա կողմերից որևէ մեկի համար»։ Նա ընդգծել է, որ իշխանությունների գլխավոր խնդիրն է պաշտպանել Հորդանանն ու նրա քաղաքացիներին։
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1900 դիտում
23:45 02-10-2024
Մաշտոցի պողոտայի 5 շենքում ջուր չկա․ համատիրությունը ձեռք է առնում բնակիչներին․ Oragir.News
877 դիտում
23:01 02-10-2024
Էսմայիլ Բաղային նշանակվել է Իրանի ԱԳՆ նոր մամուլի քարտուղարի պաշտոնում
874 դիտում
22:44 02-10-2024
Իսրայելը հարձակում է կատարել Դամասկոսում, հաղորդվում է 3 զոհի և 3 վիրավորի մասին