211652_close_icon
views-count772 դիտում article-date 09:21 29-09-2024

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին և 30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին արևելյան է՝ 3-5 մ/վ, հոկտեմբերի 1-ին և 2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ին և 30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ 

Երևանում սեպտեմբերի 29-ին և 30-ին, հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո,  2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ 

Նմանատիպ նյութեր