3394 դիտում
12:02 27-09-2024
Բացահայտվել են Իրանից Հայաստան մեծ քանակությամբ թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ԻԻՀ-ից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման նոր դեպքեր:
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հրապարակելով տեսանյութ:
Ավելի վաղ մաքսանենգության դեպքի մասին հայտնել էր քննչական կոմիտեն՝ հրապարակելով մանրամասներ:
Վարույթի շրջանակներում պարզվել է, որ Սյունիքի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխելու և իրացնելու նպատակով ձեռք բերելու կապակցությամբ:
Համաձայն պայմանավորվածության՝ 45-ամյա տղամարդը վարձակալած ավտոմեքենայով ուղևորվել է Մեղրի քաղաքից Շվանիձոր վարչական բնակավայր տանող ճանապարհի՝ ԻԻՀ-ում բնակվող հիշյալ անձի նշած վայր, որտեղ վերջինս, Իրանից Հայաստան պետական սահմանի վրայով, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված վիճակում, նետել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներով փաթեթներ։
Սյունիքի մարզի բնակիչը վերցրել է դրանք, տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում, իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել։ Սակայն, նույն օրն ԱԱԾ աշխատակիցների կողմից, օպերատիվ տվյալների իրացմամբ, ավտոմեքենան կանգնեցվել է ճանապարհին։ Ավտոմեքենայի խուզարկությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է փաթեթավորված շուրջ 31 կգ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 2000 հատ «Մեթադոն» գրառմամբ դեղահատ, ինչպես նաև ինքնաձիգ և ատրճանակ։
Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
907 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել