211652_close_icon

Հայկական ասացվածքն ասում է՝ «լավն ասենք, որ լավ լինի»․ չեմ բացառում, որ Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում ու Վրաստանում էլ է այդպես․ Փաշինյան

views-count958 դիտում article-date 10:35 27-09-2024
Այսօր չեմ ուզում նեգատիվ, հոռետեսական ուղերձներ հղել, քանի որ հայկական ասացվածքն ասում է՝ «լավն ասենք, որ լավ լինի»։ Չեմ բացառում, որ նման ասացվածքն իրենցն են համարում նաև Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում, Վրաստանում։

ՄԱԿ ԳՎ-ում ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը․

««Լավ ասենք, որ լավ լինին» իրականությունից կտրված, դատարկ խոսքեր շռայլելու մասին չէ։ Դրա համար, իհարկե, պետք է աշխատել, երբեմն ծանր որոշումներ կայացնել։ Ելույթիս մեջ նշեցի այն բոլոր հանգամանքները, որ թույլ են տալիս ինձ այս ամբոնից լավն ասելու, որ լավը լինի»,- ասել է Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր