211652_close_icon
views-count775 դիտում article-date 21:29 26-09-2024

Նոր Վարագավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Վարագա Սուրբ Խաչի տոնը նշում է սեպտեմբերի 29-ին. այդ օրը նաև Նոր Վարագավանքի ուխտի օրն է:
 
Բերդի համայնքապետարանից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Նոր Վարագավանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
 
Հավարտ Սուրբ Պատարագի՝ կկատարվի Անդաստանի կարգ, և Տիրոջ Խաչափայտի մասունքով կօրհնվեն պատմական Տավուշ աշխարհի 4 ծագերը:

Նմանատիպ նյութեր