211652_close_icon
views-count472 դիտում article-date 18:07 26-09-2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի ընկերության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ:

Նմանատիպ նյութեր