211652_close_icon
views-count874 դիտում article-date 20:46 16-05-2024

Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել

Լիբանանի հարավում ավտոմեքենայի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով NNA լրատվական գործակալությանը։

«Ռամադիյա-Քանա մայրուղու վրա ավտոմեքենայի վրա ավիահարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել», - նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։

Նմանատիպ նյութեր