211652_close_icon

Վարչապետը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ

views-count676 դիտում article-date 10:31 25-09-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոյի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր