211652_close_icon
views-count289 դիտում article-date 14:33 24-09-2024

Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի ԱԳՆ պատվիրակությունն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերի քաղաքական տնօրեն Կոնրադ Արց ֆոն Շտրաուսենբուրգին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է երկու երկրների համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և բարձր է գնահատել Գերմանիայի աջակցությունը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններին և տարածաշրջանային զարգացումներին:

Նմանատիպ նյութեր