1108 դիտում
11:39 23-09-2024
ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուընկալել է
ԵՄ երկրների դեսպաններին։ Կոմիտեի նախագահը և ԵՄ երկրների դեսպանները շրջայց են կատարել Մարգարայի
անցակետի տարածքում:
Շրջայցի ընթացքում ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները։ Հյուրերը շրջել են Մարգարայի անցակետի սպասարկման սրահում, ծանոթացել են կառուցված խորը զննման անգարին, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներին, պահեստին, ավտոկայանատեղիներին և բարեկարգված հրապարակին, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներին, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և կառուցված միջազգային չափանիշներին համահունչ:
Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը
նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան»
համակարգով։
Միաժամանակ, այցի ընթացքում ներկայացվել են մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրի դյուրինացումը, թվայնացումը և ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները: ԵՄ դեսպանները, կարևորելով ԵՄ-ՊԵԿ համագործակցությունը և ներդրված համատեղ ջանքերը, գոհունակություն են հայտնել անցակետում կատարված աշխատանքներից։

Նմանատիպ նյութեր
1351 դիտում
15:52 23-05-2024
ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետում (տեսանյութ)
4528 դիտում
15:50 18-08-2019
Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել
Այս բաժնից
1015 դիտում
22:38 08-01-2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա
1318 դիտում
22:19 08-01-2025
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան. «Ազատություն»
1030 դիտում
22:11 08-01-2025
Քաղաքային պլանավորման հայտնի կոնցեպտներն ու Երևանը. Վիկտոր Մնացականյան