211652_close_icon
views-count703 դիտում article-date 21:07 20-09-2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի գործողություններին ԱՄՆ-ն առնչություն չի ունեցել

Սպիտակ տունը հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի գործողություններին ԱՄՆ-ն առնչություն չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության ոլորտում հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։

«ԱՄՆ-ն առնչություն չի ունեցել այդ միջադեպերի հետ», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է ամեն օր կապ հաստատել իսրայելցի գործընկերների հետ Գազայի հատվածում և Լիբանանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: 

«Մեր ինտենսիվ դիվանագիտական ջանքերը շարունակվում են։ Մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտական լուծումը ցանկացած ռազմական հակամարտության էսկալացիայից խուսափելու լավագույն միջոցն է»,-հավելել է նա։

Նմանատիպ նյութեր