697 դիտում
07:19 20-09-2024
Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, կկարճի Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ու «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել, ու դատելով իրավիճակից՝ չի էլ հարցաքննի, եւ, ինչպես ՔՊ-ականների մասնակցությամբ բոլոր միջադեպերը, այս մեկն էլ ծածկադմփոց կարվի։ Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել:
Օգոստոսի 26-ին Shamshyan.com-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյան վիճաբանություն է սկսել այն բանի համար, որ պատվիրել է երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետն ընդդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ՝ դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում», ու սկսվել է վիճաբանություն։
Ավելին՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրավապահները միջադեպից հետո մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել: Փաստ է մեկ բան՝ նախաքննությունը շարունակվում է ու իրավապահները տրամադրված են գործը կարճելու։
Իսկ որ ՔՊ-ականները անցյալում տարբեր միջադեպերի կիզակետում հայտնվեցին ու ջրից չոր դուրս եկան, հայտնի փաստեր են։ Օրինակ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց։
Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չքննվեց, եւ պատգամավոր Աղազարյանը չպատժվեց իր խուլիգանական վարքի համար։ 2022 թվականին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել:
Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը: Արդյունքում «քննեցին» դեպքը ու կարճեցին։ 2023 թվականին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց քաղաքացու ձեռքերը ոլորել եւ թքեց վերջինիս վրա, ու իրավապահները նրա գործողություններին իրավական որեւէ պատասխան չտվեցին։
Եվ, վերջապես, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հրապարակային սպառնալիքները ԱԺ նիստերի դահլիճում՝ «ականջ ու լեզու կտրելու» մասին, անգամ քննության չարժանացան: Նորանոր շմայսների եւ լիսկաների դարաշրջանն է սկսվել Փաշինյանի թողտվությամբ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2483 դիտում
11:13 28-02-2020
Երվանդ Զախարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի վաղեմության ժամկետի հիմքով. «Ժողովուրդ»
2847 դիտում
10:37 23-02-2022
Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործը կկարճվի․ «Ժողովուրդ»
910 դիտում
07:31 11-05-2024
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»