211652_close_icon
views-count784 դիտում article-date 17:01 18-09-2024

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը

Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել և արդիականացնել իր մասնաճյուղային ցանցը: Արտաշատ քաղաքում` Օգոստոսի 23 փողոց, 107 հասցեում, իր հյուրընկալ դռներն է բացել Ամիօ բանկի «Արտաշատ» մասնաճյուղը:

Վերաբրենդավորված մասնաճյուղում աշխատելու են սպասարկման բարձրակարգ ստանդարտներով` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում:

Ամիօ բանկն առցանց հարթակների հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, աշխատում է նաև մասնաճյուղերի պատշաճ վերազինման ուղղությամբ՝ իր հաճախորդների համար ստեղծելով սպասարկման հարմարավետ պայմաններ:

«Արտաշատ» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով և սպասարկման նորարարական լուծումներով:

Մեր բանկում քեզ բանկում չես զգա, տանը կզգաս:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ նյութեր