814 դիտում
19:29 17-09-2024
Ֆինն փորձագետը «Հայհիդրոմետի» հետ աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցեր է քննարկել
Հայաստանի Հանրապետություն է այցելել Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի միջազգային նախագծերի, փորձագիտական ծառայությունների խմբի ղեկավար պարոն Մատի Էերիկինենը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կամավորության համագործակցության ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքի մշակմանը։
Սեպտեմբերի 16-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում պարոն Մատի Էերիկինենի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Անի Մարգարյանը և թարգմանչուհի Արփինե Սուքիասյանը։
Ֆինն փորձագետի այցի հիմնական խնդիրն է բարձրացնել արդյունավետությունը և օպտիմալ բաշխել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները՝ այն համահունչ դարձնելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ռազմավարությանն և այլ միջազգային կառույցներին։
Տնօրենը ներկայացրեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ներկայիս կառուցվածքը՝ անդրադառնալով որոշ ադմինիստրատիվ ստորաբաժանումների գործառույթներին։
Առաջիկայում նախատեսվում է հանդիպումներ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև այլ գործընկեր կազմակերպությունների հետ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը