745 դիտում
17:38 17-09-2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնական այցով գտնվել են Ֆրանսիայում
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման նպատակով սեպտեմբերի 8-ից 12-ը Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնական այցով գտնվել են Ֆրանսիայում։
Ողջույնի խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության ստանդարտների սահմանման դեպարտամենտի ղեկավար Դանիելե Կանգեմին և ստանդարտների իրականացման դեպարտամենտի ղեկավար Ֆրեդերիկ Դոլթը:
Հանդիպումներ են կազմակերպվել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչների հետ, կազմակերպվել են քննարկումներ տեղահանված բնակչության խնդիրների, իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի, ինչպես նաև կենսաբժշկության մեջ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում մասնակիցները քննարկումներ են ունեցել նաև Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանի հետ։
Միջոցառման մասնակիցներին ներկայացվել է Իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների կրթության եվրոպական ծրագիրը (HELP)։ Այց է իրականացվել նաև Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Մասնակիցները հանդիպել են Երեխաների օմբուդսմանի, ինչպես նաև Գլխավոր պատվիրակի հետ։ Քննարկվել են Օմբուդսմանի գրասենյակի աշխատանքի ուղղությունները, լիազորությունների շրջանակը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի օգնական, պատվիրակության ղեկավար Միլենա Տոնեյանը շնորհակալություն է հայտնել Երևանում ԵԽ գրասենյակին ուսումնական այցի կազմակերպման համար։
«ԵԽ ծրագրերը կարևոր դերակատարություն ունեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Աշխատակազմի կարողությունների զարգացումը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է»,- ասել է Միլենա Տոնեյանը։
Այցի արդյունքներն ամփոփել են ԵԽ Համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանն, ԵԽ մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի պետ Լաուրանս Լվոֆը:
Ուսումնական այցն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» և «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրերի շրջանակում։

Նմանատիպ նյութեր
1322 դիտում
20:00 29-07-2016
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելելն են Արամ Մանուկյանին
Այս բաժնից
880 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը