937 դիտում
22:01 16-09-2024
ՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
«2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից ունեցել է/ունի հետևյալ հիմնական պահանջները՝
Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում
Արցախի ամբողջական հայաթափում
Սյունիքով ճանապարհի տրամադրում
«չորս գյուղերի վերադարձ»
«անկլավների վերադարձ»
Ադրբեջանցիների վերադարձ Հայաստան
Սահմանադրության փոփոխություն
Ադրբեջանի մարտավարությունը հետևյալն է․ ներկայացնել մի քանի պահանջ ըստ իրավիճակի և ստանալով Նիկոլ Փաշինյանի և միջազգային հանրության աջակցությունը պահանջներից մեկի մասով՝ ստանալ այն՝ մնացածը ժամանակավոր հետ քաշելով։ Սա Ադրբեջանին դարձնում է «կոմպրոմիսային», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ «հաղթող», իբր Ադրբեջանը մի քանի պահանջներ զիջեց։
Արդյունքում, Հայաստանը հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, իրականում հետաձգելով դրանց կատարումը։
Ընդ որում, Ալիևը նույնպես չի շտապում։ Ներքին սպառման համար Հայաստանի հետ խնդիրներ ունենալը և դրանց լուծմամբ զբաղվելը լեգիտիմացնում է ներքին բռնապետությունը։
Ի՞նչ պետք է անել։
Դուրս գալ Ադրբեջանի առաջարկած խաղից և նոր խաղ առաջարկել Ադրբեջանին՝ միջազգային հանրության աջակցությամբ՝ ներկայացնելով հիմնավոր և իրատեսական պահանջներ։
Բայց նախ պարտադիր է փոխել Հայաստանը ներկայացնող իշխանություններին»,- գրել է Առաքելյանը։

Նմանատիպ նյութեր
1306 դիտում
18:01 20-09-2023
Նույնիսկ այս ողբերգական պահին Նիկոլ Փաշինյանը չի դադարում մեղադրել արցախցիներին․ Մեսրոպ Առաքելյան
1006 դիտում
12:46 23-06-2024
ԵՄ-ն Հայաստանին այս պահին չի սպասում․ Մեսրոպ Առաքելյան
10583 դիտում
13:04 15-08-2017
Դիրքապահ զինվորները. Երբեք հուսախաբ չանելով սպասելիքները...
Այս բաժնից
880 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը