892 դիտում
15:05 16-09-2024
ՀՀ ԶՈւ-ն սպառազինության որևէ խնդիր չի ունեցել 44-օրյայի ընթացքում. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները նորից քննադատեցին նախկիններին: Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե մեր զինվորները «բանկա, բութուլկաների» հետևն են կանգնած եղել, իսկ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել ժողովրդից, որը նաև նախկին բոլոր ղեկավարների անունից է:
Այս մեղադրանքներին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ապատեղեկատվություն պետք է արժանանա հերքման:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով փոխեց ՀՀ սպառազինությունների գնման պլանն ու գնեց իր «սելֆիի ՍՈւ-երը», մարդկության պատմության մեջ ամենաթանկ սելֆին՝ մի քանի տասնյակ մլն դոլար:
«Ըստ մեր սպառազինությունների գնման պլանի, նախատեսված էր գնել շուրջ 2,500 ԱԹՍ, որոնց կեսը պետք է հասներ ՀՀ մինչև 2020 թվականը: Փաշինյանը փոխեց դա, փոխարենն առավ իր «սելֆիի ՍՈւ-երը, որոնք պատերազմական գործողություններում չեն օգտագործվել և չէին էլ կարող օգտագործվել, որովհետև մարտագլխիկների խնդիր կար: Դե թող գնան պատասխան տան, մի հատ էլ դրա համար ներողություն խնդրեն», - ասաց նա:
Ըստ Մամիջանյանի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա ու ներողություն խնդրի նաև նրա համար, որ հոկտեմբերին զինադադար չի կնքել, ու առնվազն հոկտեմբերի կեսերից սկսած բոլոր զոհերը նրա անձնական պատասխանատվությունն են:
«Թող գնա ներողություն խնդրի նրա համար, որ իրեն դավաճան չանվանելու համար, հաջորդ արտահերթին թեկնածու առաջադրվելու համար ինքն այդքան լույս տղաների զոհեց:
Մեկ էլ պահեստների լիուլի լինելու մասին էին խոսում. ես թիվ չեմ հնչեցնի, բայց կասեմ, որ կեսից պակասն է օգտագործվել առկա արկերի: ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, և դա եղել է մեր թողած և ձեռք բերած սպառազինության հաշվին: Բազմիցս խոսվել է նրա մասին, որ ՀՀ զինված ուժերը 50 տոկոսից պակաս են ներգրավված եղել պատերազմի ընթացքում», - շեշտեց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
1741 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
994 դիտում
14:50 15-09-2023
Լույս աշխարհ է եկել 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի որդին, նրան ավանակոչել են ի պատիվ Ռոբերտ Աբաջյանի
Այս բաժնից
877 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը