211652_close_icon

Այլևս չեմ բանավիճելու Հարիսի հետ, քանի որ հաղթել եմ նրան․ Թրամփ

views-count1009 դիտում article-date 12:20 13-09-2024
ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի բանավիճելու փոխնախագահ, դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսի հետ:
 
«Երբ բռնցքամարտիկը պարտվում է, նրա առաջին ցանկությունը ռևանշն է: Իսկ հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ Հարիսին»,- գրել է Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում:
 
Նա Հարիսին արմատական ձախ դեմոկրատ է անվանել և հերթական անգամ մեղադրել փոխնախագահին և նախագահ Բայդենին՝ երկրում միգրացիոն ճգնաժամի համար:
 
Թրամփ-Հարիս վերջին բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին ABC News-ի եթերում: Ակնկալվում էր, որ թեկնածուները կհանդիպեն ևս մեկ անգամ՝ Fox News-ի տաղավարում: CNN-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ բանավեճը դիտած քաղաքացիների 63 %-ը հաղթող է համարել Հարիսին:
 
Մինչև բանավեճը տոկոսային հարաբերակցությունը 50-50 է եղել:
 
Ըստ The New York Times-ի՝ Թրամփի դաշնակիցները ևս կարծում են, որ նա ավելի վատ է ելույթ ունեցել բանավեճում: Reuters-ի տվյալով էլ՝ ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված նախագահի ընտրությանը քվեարկողների 47 %-ը ցանկանում է ձայնը տալ Հարիսին, իսկ 42 %-ը՝ Թրամփին

Նմանատիպ նյութեր