211652_close_icon
views-count967 դիտում article-date 18:08 11-09-2024

Քննարկվել են Հայաստանի և Շվեդիա միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի ԱԳ նախարարության միջազգային զարգացման համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Հելեն Էդուարդսին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիա միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր և անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Շվեդիայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է շվեդական կողմի՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության կարևորությունը:

Գլխավոր տնօրեն Հելեն Էդուարդսը ներկայացրել է շվեդական կողմի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ընթացիկ ծրագրերը և նոր նախաձեռնությունները:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից գործադրվող ջանքերը:

Նմանատիպ նյութեր