1228 դիտում
09:52 10-09-2024
Կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը
Խցանումների նվազեցման, երթևեկության արդյունավետության բարձրացման և երթևեկության հոսքի բարելավման նպատակով՝ ՆԳ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում իրականացվել են հետևյալ փոփոխությունները.
Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն սահմանվելով 400 000 դրամ։
Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 18-ին։
Վարորդներին հորդորում են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում հնարավորինս արագ կողմնորոշվել իրենց հետագա քայլերում, նաև ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ, իսկ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը, խցանումներ չառաջանալու նպատակով, օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր։
Պարեկային կարգախմբի՝ պատահարի վայր մոտենալու և պատահարի վայրում կատարվող գործողությունների համար անհրաժեշտ ժամանակը կրճատելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։

Նմանատիպ նյութեր
3386 դիտում
14:31 19-07-2015
Ֆրանսիայում Airbus A320-ի վթարի զոհերի հարազատները պահանջում են ավելացնել փոխհատուցման ենթակա գումարի չափը
4221 դիտում
14:49 06-08-2016
Պուտին-Էրդողան հանդիպմանը կարող է բարձրացվել Cy-24 ինքնաթիռի փոխհատուցման հարցը
64263 դիտում
09:20 09-11-2017
ՊՆ-ն առաջարկում է կտրուկ բարձրացնել 27 տարին լրացած քաղաքացիների փոխհատուցման գումարի չափը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
664 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
655 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար