211652_close_icon
views-count1282 դիտում article-date 21:19 09-09-2024

Արարատ Միրզոյանը հադիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի հետ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հադիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր:

Նախարար Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել այսօր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը թե՛ որպես քաղաքական ուղերձ, թե՛ գործողություն՝ միտված ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքի ապահովմանը:

Արարատ Միրզոյանը և Մարգարիտիս Սխինասը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ուղղված համատեղ ջանքերի, «Հայաստանի դիմակայունության և աճի» ծրագրի արդյունավետ կյանքի կոչման, ժողովրդավարական բարեփոխումների շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Հայաստանի քայլերը:

Նմանատիպ նյութեր