211652_close_icon
views-count1039 դիտում article-date 17:06 09-09-2024

Լյուքսեմբուրգի արտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։

Քսավյե Բետելը ծաղկեպսակ է տեղադրել հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում:

Նմանատիպ նյութեր