Չինաստանի ԱԳ նախարարը կայցելի ՌԴ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի ներկայացուցիչների հանդիպմանը։ Նա Ռուսաստանում կլինի սեպտեմբերի 11-12-ը, ասել է նախարարության խոսնակ Մաո Նինգը, գրում է kommersant.ru-ն։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հրավերով սեպտեմբերի 11-12-ը Վան Ին կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու անվտանգության հարցերով ԲՐԻԿՍ բարձրագույն ներկայացուցիչների 14-րդ հանդիպմանը», - ճեպազրույցում ասել է Մաո Նինգը: