211652_close_icon
views-count517 դիտում article-date 13:31 07-09-2024

Քենիայում տարրական դպրոցի հանրակացարանի հրդեհի հետեւանքով զոհվել է 17 տղա

Քենիայում տարրական դպրոցի հանրակացարանի հրդեհի հետեւանքով զոհվել է 17 տղա, տեղեկացրել է AFP-ը։

Քենիայի փոխնախագահ Ռիգաթի Գաչագուան լրագրողներին ողբերգության վայրում տեղեկացրել է, որ 70 երեխա մինչ այժմ համարվում է անհետ կորած։

Հրդեհը Հիլսայդ Էնդարաշա ակադեմիայում (Նյերի կենտրոնական օկրուգ) բռնկվել է հինգշաբթի կեսգիշերին մոտ, այն հանրակացարանում, որտեղ քնած էին ավելի քան 15 տղաներ։
Երկրի նախագահ Ուիլյամ Ռութոն երկուշաբթի եռօրյա ազգային սուգ է հայտարարել՝ ողբերգության հետ կապված։

Նրա խոսքով՝ մինչեւ 13 տարեկան 17 տղաներ զոհվել են, 14-ը վնասվածքներ է ստացել եւ գտնվում է հիվանդանոցում։

Նմանատիպ նյութեր