1270 դիտում
15:53 06-09-2024
«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ թաքցված են թմրամիջոցներ և արգելված իրեր։
Նույն տարածքային բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկել են նշված տարածքը։ Խուզարկության արդյունքում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են ծխախոտի տուփ և պլաստմասե տարա, որոնց մեջ առկա են եղել 32 հատ դեղահաբ և դեղապատիճ, ինչպես նաև՝ 12,3 գրամ քաշով կաթնագույն, փխրուն զանգված և օգտագործված, դատարկ ներարկիչ՝ իր ասեղով։
Շարունակելով հսկողությունը նշված տարածքում՝ ծառայողները նույն վայրում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող դատապարտյալի, որին անմիջապես ենթարկել են անձնական խուզարկության, ապա ևս մեկ անգամ զննել տարածքը։ Հերթական խուզարկության արդյունքում՝ աղբակույտի տակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բժշկական լարան, կասկածելի հետքերով զիպ տոպրակ, էլեկտրական լամպ, որի մեջ թաքցված է եղել օգտագործված, դատարկ ներարկիչ, ինչպես նաև՝ ինքնաշեն սարք՝ մոխրացված հետքերով, ենթադրաբար թմրանյութ օգտագործելու համար նախատեսված։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր
1114 դիտում
12:32 21-06-2024
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
1819 դիտում
13:11 06-08-2019
ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»