1822 դիտում
13:11 06-08-2019
ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից խմիչք և 0,750 լիտր բժշկական սպիրտ: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Նույն օրը՝ 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի՝ հանձնուքների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ.Հ.-ի համար քաղաքացի Ե.Գ.-ի կողմից բերված հանձնուքը:
Զննության արդյունքում հանձնուքից հայտնաբերվել է «Սև պղպեղ աղացած» գրառմամբ տուփ, որի մեջ եղել է 15,7գր սև, յուրահատուկ հոտով, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված:
Իսկ ավելի վաղ՝ 16:00-ի սահմաններում, նույն հիմնարկի աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ կարանտինային մասնաշենքի թիվ 5-6 խցերի ճաղավանդակներից դուրս գտնվող տարածքից հայտնաբերել էին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն 4 բույս:
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
12:32 21-06-2024
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողներն արտերկրից ուղարկված ծանրոցում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր
1270 դիտում
15:53 06-09-2024
«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»